Մեծ Բրիտանիայի իշխանությունը շատ լրջորեն է պայքարում կորոնավիրուսի դեմ: Այստեղ սանիտարական միջոցառումներին հետևելը բավարար չէ, պետք է պահպանել նաև հումորի սահմանները: Բրիտանական դպրոցներից մեկում աշակերտներին արգելել են կատակել կորոնավիրուսի մասին՝ գրում է Daily Mail-ը: Երեխաները ժամանակավորապես կդադարեն դպրոց հաճախել «կորոնավիրուսի հետ կապված հումորի, անտեղի մեկնաբանությունների կամ հայտարարությունների համար»:
Արևելյան Սասեքսի Հաստինգս քաղաքի դպրոցներից մեկն էլ արգելել է դիտավորությամբ հազալ մեկ այլ անձի ուղղությամբ: Այդ դեպքում տվյալ աշակերտը կհեռացվի դասարանից: