Մոլորվելու հետևանքով օգոստոսի 22-ին Ադրբեջանում հայտնված և գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն այցելել: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նա նշել է, որ աշխատանքներ են իրականացվում Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի հետ նրանց ներկայացուցիչների այցելության կազմակերպման համար։
ԱԳՆ պաշտոնյան այլ մանրամասներ չի հայտնել՝ «հաշվի առնելով հարցի զգայունությունը»: