Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ ստանալով ռուսական Sputnik V-ի առաջին կորոնավիրուսային պատվաստանյութը՝ հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Ժիրինովսկին բազմիցս հայտարարել էր, որ պատրաստ է լինել առաջին պատվաստվողներից մեկը՝ գրում է РИА Новости-ն:
Ժիրինովսկուց բացի՝ հետազոտության այս փուլում Ռուսաստանի ևս 40 հազար քաղաքացի կստանա պատվաստանյութը, որը համապատասխանում է աշխարհի լավագույն չափանիշներին, նշել են Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից:
Պատվաստումը կատարվում է երկու փուլով: Երկրորդ ներարկումը կատարվում է առաջինից երեք շաբաթ անց: Վլադիմիր Ժիրինովսկին պատվաստանյութի երկրորդ մասը կստանա սեպտեմբերի վերջին, որից հետո բժիշկները վեց ամիս կհետևեն նրա առողջությանը: