ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռեկորդային գումար է ծախսել իր նախընտրական արշավի առցանց գովազդի համար: Այս մասին են վկայում Google Transparency Report-ի տվյալները:
Խոսքը 64,7 միլիոն դոլար գումարի մասին է, որից 37,2 միլիոնը ծախսել է «Եկեք Ամերիկան նորից դարձնենք մեծ» կոմիտեն, 27,4 միլիոնը՝ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը:
Դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենի կազմակերպությունները ինտերնետային գովազդի վրա ծախսել են այդ գումարի գրեթե կեսը՝ 32,58 միլիոն դոլար:
Թրամփի ծախսերը գերազանցել են Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգի սահմանած ռեկորդը: 2020 թվականին նախընտրական արշավի համար նա ծախսել է 62,2 միլիոն դոլար: