ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է երկրի քաղաքներում, որտեղ անկարգությունները չեն դադարում, կարգուկանոնը վերականգնել ազգային գվարդիայի օգնությամբ՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ամերիկյան քաղաքների փողոցներում ջարդերը հնարավոր էր շատ արագ կանխել, եթե տեղական իշխանությունները ժամանակին օգնության համար դիմեին դաշնային իշխանություններին»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Վիսկոնսին նահանգի Քենոշա քաղաք թռչելուց առաջ լրագրողների հետ զրույցում Սպիտակ տան ղեկավարը մեղադրել է նաև լրատվամիջոցներին՝ փաստերը լուսաբանել չցանկանալու և անկարգություններ հրահրելու համար:
ԱՄՆ նախագահը, ի տարբերություն Դեմոկրատական կուսակցության առաջնորդների, կողմ է անկարգությունների մասնակիցների դեմ կոշտ միջոցների կիրառմանը: Մինչդեռ Քենոշայում կատարված դեպքերի ժամանակ ձերբակալվածները դաշնային դատարան հայց են ներկայացրել տեղական իշխանությունների դեմ: Նրանք պահանջում են իրենց փոխհատուցում վճարել, պարետային ժամի հաստատումն էլ հայտարարել անօրինական: Ոստիկանությունը 175 օրինախախտ է ձերբակալվել: