Թուրքիան այն եզակի երկրներից է, որտեղ մուտք գործող զբոսաշրջիկները կորոնավիրուսային թեստ չեն հանձնում: Թեստավորման մեծ մասը կատարվում է հիմնականում երկիրը լքելիս: Որոշ փորձագետների կարծիքով՝ դա սպառնում է կորոնավիրուսի վարակի նոր բռնկումներով, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ մեծ թվով զբոսաշրջիկներ այժմ ժամանում են վարակի համեմատաբար բարձր մակարդակ ունեցող երկրներից, օրինակ՝ Ռուսաստանից, գրում է Cumhuriyet-ը:
Ըստ պարբերականի՝ տեղական բժիշկները մտավախություն ունեն, որ վարակման նոր օջախներ կհայտնվեն այնպիսի տուրիստական շրջաններում, ինչպիսին է, օրինակ, Անթալիան, քանի որ տարածք ժամանող զբոսաշրջիկները չեն ստուգվում:
Փորձագետների կարծիքով՝ խնդիրն այն է, որ հանգստացողների մեծ մասը նախընտրում է թեստ հանձնել երկրից մեկնելիս: