Այսօր ԱՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ անհայտ անձը Արցախի Թալիշ համայնքում հրկիզել է 7 առանձնատուն, 3 կացարան և մեկ ալրաղաց: Քիչ առաջ այդ դեպքի կապակցությամբ նույն կառույցը իրազեկում է տարածել, որտեղ նշված է հետևյալը.
«Սույն թվականի սեպտեբերի 1-ին տեղեկատվություն ենք տարածել ԱՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի թվով 7 առանձնատան, 3 կացարանի և համայնքին պատկանող ալրաղացի հրկիզման վերաբերյալ:
Հաշվի առնելով, որ նշված տեղեկատվությունը զետեղվել և հրապարակվել է տարբեր լրատվամիջոցներում, ուստի ի հավելումն տեղեկացնում ենք, որ սույն դեպքը տեղի էր ունեցել 2018թ. հուլիսի 28-ին, սակայն ԱՀ քննչական կոմիտեի կողմից օրենսդրության սահմանված կարգով վարույթ է ընդունվել 2020թ. օգոստոսի 28-ին»,- ասված է իրազեկման մեջ: