ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ շնորհավորելով Արցախի Անկախության օրվա առթիվ:
«Շնորհավոր տոնդ, Արցա՛խ:
29 տարի առաջ Արցախի Հանրապետության հռչակումը մեր պատմության նշանակալի իրադարձություններից մեկն է: Դարեր շարունակ կրած կորուստներից հետո հայ ժողովրդի միասնականությունը, ուժն ու ազատակամությունը հաղթանակ տարան Արցախում:
Խոնարհվում ենք նաև բոլոր հերոսների առջև, որոնք իրենց կյանքը նվիրեցին Արցախի պետականության ստեղծմանն ու պաշտպանությանը:
Այսօր ազատ ու անկախ Արցախը կայացած իրողություն է և հայ ժողովրդի անվտանգության, բարեկեցության ու առաջընթացի ապահովման կարևոր հենարաններից մեկը:
Լուսանկարում - Հունոտի կիրճ, Արցախ, 2019 թ.»,- գրել է Տիգրան Ավինյանը: