2016-ի ապրիլին մարտական գործողություններ են եղել. հաղթել ենք, թե ոչ՝ պատասխանը չունեմ: Այսպես ասեմ. Ադրբեջանին հաջողվել է մի քանի դիրք վերցնել, բայց չի հաջողվել լուծել այն խնդիրը, որը դրված էր ադրբեջանական զինուժի առջև: Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Դա կարելի է անվանել հաղթանակ՝ մեր կողմից, կամ պարտություն՝ Ադրբեջանի կողմից. ամեն մեկը կարող է ինքը դատել: Այն, որ Ադրբեջանը զինվել է և զինվում է՝ դա փաստ է:
Ամփոփելով՝ մենք կորցրել ենք դիրքեր, ունեցել ենք կորուստներ, Ադրբեջանը ունեցել է կորուստներ, հաջողել է գրավել դիրքեր»,- ընդգծեց Ա.Հարությունյանը: