Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կասկածում է, որ իր ադրբեջանցի պաշտոնակիցը պատրաստ է հանդիպել Մոսկվայում:
«Մեդիամաքս»-ն այսօր Դավիթ Տոնոյանին հարցրել է սեպտեմբերի 4-6-ը գտնվելու է Մոսկվայում՝ ԱՊՀ և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների նիստերի շրջանակներում Զաքիր Հասանովի հետ հանդիպման հնարավորության մասին:
«Ես պատրաստ եմ հանդիպել, բայց կասկածում եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերը նման ցանկություն կհայտնի»,- «Մեդիամաքս»-ին ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը: