Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղվի համայնքապատկան երկու թատրոնի վերազինմանն ու վերանորոգմանը։
«Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը և Պատանի հանդիսատեսի թատրոնը վաղուց նորոգման կարիք ունեն։
Այցելեցի նաև Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, ոնը արդեն վերանորոգված և նորագույն լուսային ու ձայնային տեխնիկայով վերազինված, շուտով կվերսկսի իր աշխատանքը»,- գրել է Երևանի քաղաքապետը։