ՀՀ կառավարության կողմից Սիրիայի կարիքավոր հայ ընտանիքներին տրամադրվել է 100.000 դոլարի չափով ֆինանսական աջակցություն: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում:
«Գումարը տրամադրվել է ԱԳՆ բյուջետային խնայողությունների հիման վրա: Ծրագրի շրջանակներում ֆինանսական օգնություն է ստացել 300 սիրիահայ կարիքավոր ընտանիք Դամասկոսում և արվարձաններում, մոտ օրերս աջակցություն կցուցաբերվի ևս 4750 սիրիահայ ընտանիքի»,- տեղեկացրեց Աննա Նաղդալյանը: