Տանձենի, խնձորենի, ընկուզենի, հացենի, լորենի և ոչ միայն... 13 տեսակ 7000 ծառ շուտով արմատներ կտա Տավուշի սահմանամերձ Կողբ գյուղում, եթե յուրաքանչյուրս ցանկանանք: Անվանական ծառ ունենալու համար սահմանմերձ բնակավայր հասնելու կարիք չկա: «Կողբ» հիմնադրամի առցանց հարթակում կարելի է ամրագրել ծառն ընդամենը մի քանի պարզ քայլով:
Արթուր Աբովյան, «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ - Ծառատունկին մասնակելու համար անհրաժեշտ է մտնել մեր կայքը, ապա հիմնադրամի էջը, որտեղ առաջինը բերում է հենց ծառատունկը, լոգոյին սեղմելով կարող ենք մուտք գործել հարթակ ու «Ամրագրել քո ծառը» կոճակով ընտրել հատվածն ու ծառի տեսակը: Արժեքն սկսում է 1000 դրամից:
Այսպիսով, ծառերը կյանք կառնեն ու անուն կստանան «Զիկատար» պետական արգելավայրում՝ ավելի քան 5 հա տարածքում:
Արթուր Աբովյան, «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ - Հիմնադրամը նաև շարունակելու է տարածքի սպասարկումը, պահպանությունը, ստեղծվելու է ոռոգման համակարգ, որը նպաստելու է ծառերի կպողականությանը:
Յուրաքանչյուր ծառի արժեք ուղղվելու է Կողբի, Նոյեմբերյանի, Բերդավանի 1000-ից ավելի պատանիների տեխնոմտքի զարգացմանը: «Թումո» կենտրոնը վերջնական տեսքի կգա: Նախկին դրամահավաքների շնորհիվ ավարտին են մոտենում շենքի բետոնային աշխատանքները։