Կորոնավիրուսի համավարակի ֆոնին Ֆրանսիայում ամիսներ տևած խիստ սահմանափակումներից հետո սեպտեմբերի 1-ից եվրոպական երկրում վերաբացվել են կրթօջախներն ու ձեռնարկությունները: Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Մարտ ամսից հետո առաջին անգամ, դիմակներ դրած՝ մոտ 12.4 մլն երեխաներ հաճախել են դպրոց: 11 տարեկանից բարձր աշակերտների համար դիմակ դնելը պարտադիր պահանջ է: Դիմակը պարտադիր է նաև խաղահրապարակներում: Դպրոցականները կթեստավորվեն միայն այն դեպքում, եթե ախտանշաններ ունենան:
Եվս 25.5 մլն մարդ էլ վերադարձել է աշխատանքի: