ՀԱԿ իրավական հարցերով հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ այսօր վճռաբեկ բողոք է ներկայացվել «Մարտի 1»-ի գործով քաղբանտարկյալ Վարդան Ղավալբաբունցի՝ հիմնարար իրավունքի խախտումը ճանաչելու, կայացված վճիռը բեկանելու և նոր քննության ուղարկելու պահանջով։
«Վարդանը 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով»,- ասվում է Խաչատրյանի գրառման մեջ: