Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն համաներում է շնորհել լատինամերիկյան երկրի ավելի քան 100 ընդդիմադիրների, որոնց դեմ մեղադրանքներ են ներկայացվել՝ գրում է Russia Today-ը:
Երկրի իշխանությունների հավաստմամբ՝ Վենեսուելայի նախագահի այս քայլը պայմանավորված է երկրում ժողովրդավարության խթանումով: Միացյալ Նահանգները լատինամերիկյան այս երկրի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում և իշխանափոխություն պահանջում:
Պաշտոնական Կարակասի պնդմամբ՝ քայլի նպատակն է «խթանել ազգային միասնությունը և խաղաղություն հաստատել»: Վենեսուելայի իշխանությունները երկրի ժողովրդին հորդորում են միասնական լինել՝ ԱՄՆ-ի «հանցավոր շրջափակմանը» և համավարակին դիմակայելու համար: