Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է։
Նախարարը նախ այցելել է Սևանի իշխան ձկնատեսակի բուծմամբ զբաղվող ցանցավանդակային տնտեսություն։ Տնտեսությունը վարող ընկերության ներկայացուցիչների հետ նախարար Պետրոսյանը քննարկել է մի շարք կարևոր խնդիրներ, որոնք վերաբերում են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը։
Նախարար Պետրոսյանն առանձնահատուկ շեշտել է, որ լճի անխաթարությունն ու հավասարակշռության վերականգնումը վեր է բոլոր մյուս նպատակներից։
Ի դեպ, այսօր նախատեսվում է Սևանա լիճ բաց թողնել գեղարքունի իշխան և ամառային բախտակ տեսակի շուրջ 220.000 կենսունակ մանրաձուկ։