Սևանա լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետեր է բաց թողնվել շուրջ 280.000 մանրաձուկ՝ Գեղարքունի իշխան: Մասնագետները նախորդ փորձերից գիտեն՝ մանրաձուկը համեմատաբար լավ է հարմարվում այս գետերի ցածր հատվածներին:
Նախատեսվում է այս տարի լիճ բաց թողնել նաև ցանցավանդակային տնտեսությունում բուծված Ամառային բախտակի շուրջ 80 հզ. մանրաձուկ՝ մինչև 200 գրամ քաշով:
«Սևանի իշխանի պաշարների բերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» տնօրեն Վարդան Մամիկոնյանի խոսքով՝ իրենք կցանկանային առավել փոքր քաշով մանրաձուկ բաց թողնել, սակայն դրա համար նպաստավոր պայմաններ չկան: Այդ նպատակով հարմար են գետերի բարձր հատվածները, որոնք իրենց հասանելի չեն:
Մասնագետները հուսով են, որ մանրաձկան պարբերական բացթողումները հնարավորություն կտան վերականգնելու Սևանի իշխանի ձկնապաշարները և լճի խախտված էկոհամակարգը: