ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկել է «Ի գործ» ծրագիրը: Այս մասին հայտնում է գրասենյակի Ֆեյսբուքի էջը:
«Առաջին փուլով 24 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ սկսում են աշխատանքը ՀՀ կառավարությունում: Կանադայից, Դանիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Նորվեգիայից մինչև Իսրայել, Նիդերլանդներ ու Չինաստան. նրանց անգամ համաճարակը չի խանգարել հասնել Հայաստան:
Ծրագրի մասնակիցներին ողջունել ու բարի գալուստ է մաղթել Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Հանձնակատարը հույս է հայտնել, որ նրանք հայրենիքում կունենան անփոխարինելի աշխատանքային փորձառություն:
Այնուհետ մասնակիցներին «Դեպի Հայք» հիմնադրամի տնօրեն Սևան Գապագեանը և «RepatArmenia» հիմնադրամի համահիմնադիր Վարդան Մարաշլյանը ներկայացրել են հայաստանյան պետական մարմիններում աշխատելաոճի առանձնահատկությունները և միջավայրին արագ ինտեգրման համար գործնական խորհուրդներ տվել:
COVID-19-ով և օդային սահմանափակ հաղորդակցությամբ պայմանավորված՝ ծրագրի մյուս մասնակիցները Հայաստան կժամանեն մի փոքր ավելի ուշ»,- գրված է հայտարարությունում: