Ռուսաստանի Դաշնության 84 շրջաններում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4729 նոր դեպք: Այսպիսով, այս երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է մեկ միլիոնը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Վարակվածների թվով առաջատար են Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգը: Նախօրեին հայտարարվել է վարակման 4993 նոր դեպքի մասին:
Համավարակի սկզբից Ռուսաստանում COVID-19-ից մահացել է 17300 մարդ: