Լոռու մարազպետ Անդրեյ Ղուկասյանը շնորհավորել է Գիտելիքի օրվա առթիվ:
«Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ: Այս տարի, ցավոք, համավարակով պայմանավորված` նոր ուսումնական տարին կմեկնարկի փոքր-ինչ ուշացումով։
Կոչ եմ անում այս իրողությանը նայել որպես մարդկությանն ուղղված մի մարտահրավեր, որը պետք է պատվով հաղթահարենք միասին և պահենք այս հրաշալի օրվա խորհուրդը: Վստահ եմ նաև, որ կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները, որպեսզի արդեն դասապրոցեսի մեկնարկին կարողանանք գործին լծվել ամենայն պատասխանատվությամբ և առավելագույն արդյունք ցուցաբերելելու վճռականությամբ:
Սիրելի՛ ծնողներ, ամենաջերմ բարեմաղթանքներս ուզում եմ հղել նախևառաջ առաջին դասարանցիներին՝ ցանկանալով, որ ուսումնառության այս տարին նրանց համար լինի ամենահիշարժանն ու արդյունավետը: Նրանք գիտելիք ստանալու առաջին քայլերն են անելու, որը հիմքն է լինելու իրենց ապագայի։ Դպրոցում ստացած գիտելիքները հետագայում դառնալու են հասուն կյանք մտնելու այցեքարտը:
Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, ժամանակակից աշխարհը նոր պահանջներ է ներկայացնում կրթությանը: Որակյալ կրթությունը, բարձրակարգ մասնագետ լինելը ժամանակի հրամայականն են: Ակնկալում եմ, որ նոր ուսումնական տարին ձեզ համար կլինի գիտելիքների, մասնագիտական հմտությունների խորացման և արժևորման ժամանակահատված:
Օրվա առթիվ ջերմ շնորհավորանքներս եմ ուզում հղել նաև կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ովքեր մեծ նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ են իրականացնում իրենց կարևոր առաքելությունը: Ցանկանանում եմ ձեզ աշխատանքային նոր լիցքեր ու եռանդ: Ձեր ջանքերն ուղղվելու են մեկ գերագույն նպատակի՝ կրթել գիտելիքներով հարուստ, մրցունակ, առողջ և արժանապատիվ սերունդ:
Վստահ եմ՝ այս ամենի համար ունենք և՛ բավարար ներուժ, և՛ անկոտրում կամք: Մեկ անգամ ևս շնորհավորելով՝ բոլորիդ մաղթում եմ քաջ առողջություն, հաջողություններ ուսումնական գործընթացում և կյանքում»: