Օգոստոսի 31-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես, Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, 6000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 7000 քմ, 6000 քմ, 2500 քմ, 8000 քմ,
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում՝ 1000 քմ, 4000 քմ, Թալին-Գյումրի ավտոճանապարհին՝ 3 հա,
Արարատի մարզի երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ 7000 քմ,
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 1 հա, 4000 քմ, Աբովյան քաղաքում՝ 600 քմ, Զովունի գյուղում՝ 1000 քմ, Մրգաշեն գյուղում՝ 3000 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 2000 քմ, Վերին Պտղնի 2000 քմ,
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում՝ 1500 քմ,
Լոռու մարզի Ջրաշեն գյուղում՝ 10 հա,
Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում՝ 4 հա։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 24 հա: