Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը» Սևանա լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետեր է բաց թողնում շուրջ 220.000 մանրաձուկ՝ Գեղարքունի և ամառային իշխան:
«Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել մեր ազգային հարստություն լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը»,- գրել է նախարարը: