Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը կոչ է արել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված չեղարկել աղքատ երկրների պարտքերը՝ նշելով, որ արդարության վերականգնման ժամանակն է:
Մոտ 6 ամիս տևած դադարից հետո կաթոլիկ աշխարհի հովվապետը պատրաստվում է ընդունելություն կազմակերպել հանրության հետ:
«Ես կրկին կոչ եմ անում չեղարկել առավել խոցելի այն երկրների պարտքերը, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտնվել են առողջապահական, սոցիալական ու տնտեսական ճգնաժամի մեջ»,-հայտնել է Հռոմի Պապը:
Աղքատ պետությունների պարտքերը չեղարկելու մասին Հռոմի Պապն առաջին անգամ բարձրաձայնել էր դեռևս ապրիլին: