Օրեր առաջ Փարիզում պղծվել էր Կոմիտաս Վարդապետի հուշարձանը։ Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակը խորհրդանշող Կոմիտաս Վարդապետի հուշարձանի պղծումը ժխտողականության հերթական դրսևորում է։ Հուշարձանը գտնվում է Փարիզի սրտում, Սենայի ափին գտնվող «Երևան» պուրակում։
Այսօր Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը Փարիզում Կոմիտաս Վարդապետի հուշարձանի մոտ ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։