Մայրաքաղաքը լիբանանահայ քույրերին և եղբայրներին սպասում է գրկաբաց:Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Ավագանու որոշման նախագծի համաձայն, Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունի հետևանքով Երևան տեղափոխվող լիբանանահայերի և նրանց հիմնադրած ընկերությունների համար կսահմանվի արտոնություն՝ նրանց ազատելով 2020 թվականի բոլոր տեղական տուրքերից և վճարներից»,- գրել է նա։