Լեհաստանի կառավարությունը պատրաստել է 44 երկրների նոր ցուցակը, որոնց հետ հանրապետությունն արգելում է ավիահաղորդակցությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Լեհաստանն առայժմ չի ընդունի ԱՄՆ-ից, Իսրայելից, Իսպանիայից, Մալթայից, Ղազախստանից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Ջիբրալթարից, Լիբիայից, Լիբանանից, Մակեդոնիայից, Պարագվայից, Նամիբիայից, Ռումինիայից ու Հայաստանից ժամանած օդանավերը: Ցուցակից բացառվել են Ռուսաստանը, Չինաստանն ու մի քանի այլ երկրներ:
Նոր որոշումը կգործի սեպտեմբերի 2-15-ը: Ավիափոխադրումների արգելքը չի վերաբերում այն օդանավերին, որոնք Լեհաստանի վարչապետի հետ համաձայնեցված թռիչքներ են իրականացնում: Որոշումը չի վերաբերում նաև ռազմական թռիչքներին: