Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ շարունակելու են Միջերկրական ծովի արևելյան հատվածում էներգակիրների որոնման և հետազոտական աշխատանքները: Գործընթացը կշարունակվի մինչև սեպտեմբերի 12-ը: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Միջերկրական ծովի վիճահարույց ջրերում Թուրքիայի սադրիչ գործողությունները կոշտ արձագանք են առաջացրել Հունաստանում, որը պաշտոնական Աթենքն անօրինական է համարում:
ՆԱՏՕ-ի երկու անդամ երկրները տարաձայնություններ ունեն Միջերկրական ծովի արևելքում ածխաջրածնային ռեսուրսների պատկանելության վերաբերյալ:
Երկու երկրներն էլ այդ տարածաշրջանում զինավարժանքներ են անցկացնում՝ ավելի սրելով երկու երկրների միջև լարվածությունը: