Մեծ Բրիտանիայի դպրոցներում կորոնավիրուսով պայմանավորված վարքագծի նոր կանոններ են սահմանվել: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:
Բրիտանական որոշ դպրոցներում աշակերտներին արգելվում են «չարամտորեն հազալ» կամ անտեղի կատակել կամ մեկնաբանություններ անել կորոնավիրուսի թեմայով:
Աշակերտները պետք է սովորեն նաև զուգարանից օգտվելու կանոնները: Յուրաքանչյուր դասարանին կհատկացվի առանձին զուգարան: Խախտումը կդիտվի որպես լուրջ սխալ վարքագիծ: