Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Լիբանան: Ֆրանսիայի ղեկավարը Բեյրութում հանդիպել է Լիբանանի պաշտոնակցի հետ՝ փոխանցում է Anadolu գործակալությունը:
Մակրոնը հայտնել է, որ Լիբանան վերադարձել է Բեյրութի հզոր պայթյունից հետո մարդասիրական օգնության տրամադրման գործընթացին, ինչպես նաև արաբական երկրում քաղաքական իրավիճակին հետևելու համար:
Լիբանանում իշխանափոխության ֆոնին Մակրոնը բանակցություններ կվարի արաբական երկրի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ֆրանսիայի նախագահը հույս է հայտնել, որ Լիբանանում ձևավորվող նոր կառավարությունը կփրկի երկիրը, կպայքարի երկրում կոռուպցիայի դեմ, էներգետիկայի ոլորտում բարեփոխումներ կիրականացնի: