Բելառուսում հարյուրավոր ուսանողներ բոյկոտել են սեպտեմբերի 1-ի ուսումնական տարվա մեկնարկն ու դուրս են եկել փողոց՝ կրկին պահանջելով նոր ընտրություններ անցկացնել հանրապետությունում՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ստիպելով հրաժարական տալ: Թեմային է անդրադարձել Reuters գործակալությունը:
Մինսկում ցույցերի հետ վերսկսվել են նաև ձերբակալությունները: Բելառուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հանրահավաքը ցրելու ընթացքում ոստիկանները բերման են ենթարկվել 18 ուսանողի:
Ալեքսանդր Լուկաշենկոն ցուցարարներին անվանել է արևմտյան խամաճիկներ: Միաժամանակ ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել բոյկոտը՝ «ցույց տալով, որ երիտասարդները չեն կարող անմասն մնալ Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններից»: