Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի նախագահությունը հայտարարել է կուսակցություն հիմնելու մտադրության մասին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Բարեկամնե՛ր, ես՝ Մարիա Կոլեսնիկովաս և Վիկտոր Բաբարիկոյի շտաբի անդամներն այսօր հայտարարում ենք «Միասին» կուսակցության ստեղծման մասին»,- հայտնել է համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովան:
Հիշեցնենք, որ Բելառուսում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել էին օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահի ընտրություններից անմիջապես հետո, որի արդյունքների համաձայն՝ հանրապետության գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վեցերորդ անգամ Բելառուսի նախագահ է ընտրվել: