Լիտվան, Լատվիան ու Էստոնան առաջին երկրներն են, որոնք պատժամիջոցներ են կիրառում Բելառուսի նկատմամբ՝ կապված հանրապետությունում նախագահի ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերի հանդեպ ցուցաբերած ճնշումների ու բռնությունների հետ: Այս մասին տեղկացնում է Euronews-ը:
Բալթյան երեք երկրները փակել են Բելառուսի 30 իշխանավորների, այդ թվում՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի մուտքն այդ երկրներ:
Ավելի վաղ Լիտվան որոշում էր կայացրել պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նախագահի և երկրի 117 իշխանավորների նկատմամբ:
Բալթյան երկրները պնդում են, որ հարևան Բելառուսում բազմաթիվ ընտրախախտումներ են տեղի ունեցել, խախտվել են մարդու իրավունքներն ու բռնություններ են իրականացվել:
Այս պետությունների իշխանությունները ցանկանում են ազդակ ուղարկել Եվրոպային ու ԱՄՆ-ին, որ արագ ու հստակ պետք է արձագանքեն: