Արցախի Հանրապետության օրվան ընդառաջ՝ այսօր բարձր պարգևներ եմ հանձնել մեր երկրի պաշտպանության և այլ ոլորտներում նշանակալի ավանդ ներդրած երախտավորների՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Այդ մարդկանց թվում էին՝ պաշտպանության բանակի զինծառայողներ Կարեն Շաքարյանը, Կարեն Առստամյանը և Սամվել Պողոսյանը, ովքեր արժանացան գեներալ-մայորի զինվորական բարձր կոչման: Նրանց շարքն եմ ուզում դասել նաև «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրված լեգենդար հրամանատար Հայկ Սարգսյանին, ով Արցախյան պատերազմում կերտած հաղթանակի և բանակաշինության հետագա աշխատանքների առաջամարտիկներից է:
Նրանք մեր Հայրենիքի անդորրը ապահովող տղաներին մարմնավորող այն հերոսական կերպարներն են, որոնց փորձն ու գիտելիքները դեռ երկար ժամանակ ի սպաս են դրվելու բանակաշինության և պետականության ամրապնդմանը:
Պատի՛վ ունեմ»: