Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի էջում ցավակցություն է հայտնել համաքաղաքացիներին:
«Սիրելի՛ համաքաղաքացիներ, սարսափելի ծանր օր էր բոլորիս համար: Մեր քաղաքին պատուհասած այս ողբերգությունը խլեց ինը արմավիրցիների կյանք, ևս մի քանիսը այս պահին գտնվում են տարբեր բժշկական կենտրոններում:
Մահացածներից երկուսը մեր գործընկերներն էին՝ աշխատում էին Արմավիրի քաղաքապետարանի «Բարեկարգում» տնօրինությունում:
Ցավակցում եմ ալկոհոլային թունավորման զոհ դարձած մեր համաքաղաքացիների ընտանիքներին, հարազատներին, բոլորիս: Հիվանդանոցներում բուժում ստացողներին ցանկանում եմ առողջություն:
Ուժ և ամրություն բոլորիս»: