Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղ, ծանոթացել հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակին:
Մարզպետը եղել է նաև «Արմավիր» բժշկական կենտրոնում, ուր տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էր գործարանի չորս աշխատակից:
«Բուժանձնակազմի հետ հանդիպման ընթացքում Համբարձում Մաթևոսյանին զեկուցվել է, որ իրականացվել են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք՝ «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղի հրդեհի հետևանքով տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է:
Հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն: