Ոստիկանության, Արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ջանքերով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել մանկահասակ հայ երեխա։ Ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները նրան տեղափոխել են և տեղավորել մանկատուն։
Նշենք, որ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Մոսկվայի ընտանեկան կրթության աջակցության կենտրոնում է գտնվում առանց ծնողական խնամքի մնացած ՀՀ անչափահաս քաղաքացի։
Տեղեկությունն իրացնելով և համագործակցելով մյուս գերատեսչությունների հետ՝ կազմակերպվել է երեխայի տեղափոխումը Հայաստան։ Այժմ 1-ամյա փոքրիկը հայրենիքում է՝ ապահով ձեռքերում։