Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալված 50-ամյա Աշոտ Հովսեփյանի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող տանը իրավապահները հայտնաբերել են մոտ 200 լիտր տնային պայմաններում պատրաստված, անհայտ ծագման օղի՝ հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են գնել վերոնշյալ անձից, ոստիկանությունը հորդորում է չօգտագործել այն և դիմել իրավապահ մարմիններ։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։