Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը միտված գործարք կնքելով՝ Արաբական Միացյալ Էմիրությունները դավաճանել է իսլամական աշխարհին ու պաղեստինցիներին: Նման տեսակետ է արտահայտել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին՝ տեղեկացնում է Al Jazeera-ն:
«Իհարկե, ԱՄԷ-ի դավաճանությունը երկար չի տևի, սակայն այս խարանն ընդմիշտ կհիշվի: Նրանք սիոնիստական ռեժիմին թույլ են տվել մուտք գործել տարածաշրջան ու մոռացել են պաղեստինցիներին»,- հայտնել է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդը:
Խամենեիի խոսքով՝ Էմիրությունները ընդմիշտ խայտառակվել է: Նա հուսով է, որ ԱՄԷ-ն կարթնանա ու կփոխհատուցի իր կատարած քայլի դիմաց: