Կորոնավիրուսի պատվաստանյութը պետք է արդյունավետ լինի նվազագույնը 50 տոկոսով, հակառակ դեպքում, դրանք չեն կարող համապատասխանել անվտանգության չափանիշներին՝ փոխանցում է РБК-ն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից տեղեկացրել են, որ տարբեր երկրներում արտադրվող կորոնավիրուսի պատվաստանյութը պետք է կիսով չափ արդյունավետություն ցույց տա:
ԱՀԿ-ի ավագ գիտաշխատող Սումյա Սվամինատայի հավաստմամբ՝ 30 տոկոս արդյունավետությամբ պատվաստանյութերի գրանցումը ցանկալի չէ: