Առողջապահության համաշխարհային կազմակերպության բժիշկ Դեյվիդ Նաբարոն Շվեդիային գովել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում մեղմ սահմանափակումների համար: Այս մասին մասնագետը հայտնել է Magic ռադիոկայանին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Շվեդիայի ռազմավարությունը մյուս երկրների համար պետք է օրինակ ծառայի: ԱՀԿ բժիշկը նշել է, որ կորոնավիրուսի վարակին հաղթելու առանցքը բնակչության ու իշխանության միջև վստահությունն է:
«Շվեդիայում կառավարությունը կարողացավ վստահել հանրությանը, իսկ հանրությունը կարողացավ վստահել կառավարությանը»,- հայտարարել է Նաբարոն: