ՀՀ ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացրել «Պռոշյան կոնյակի գործարանում» տեղի ունեցած հրդեհի պատճառների մասին:
Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ վնասվել են մեկ ապակյա տարա (30 տոննա), մեկ կառ և 30 գծամետր տախտակամած՝ տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին:
Հիշեցնենք՝ երկու հոգի զոհվել է, չորս հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց: