Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանում» տեղի ունեցած հրդեհի հետևանքով կան երկու զոհ և չորս տուժած՝ տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Տուժածները տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Դեպքի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել նաև ՀՀ առողջապահության նախարարությունը՝ հայտնելով. «Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա առնվազն 2 զոհ:
Տարբեր աստիճանի այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժանմունք: Այս պահին իրականացվում են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ: Պացիենտների վիճակը կայունացնելուց հետո վերջիններս կտեղափոխվեն Այրվածքաբանության ազգային կենտրոն»: