Գազայի հատվածը վերահսկողության տակ պահող «ՀԱՄԱՍ» խմբավորումը հայտարարել է Իսրայելի հետ լարվածությունը թուլացնելու համաձայնագրի ստորագրման մասին: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Խմբավորման գրասենյակից հայտնել են, որ կողմերը համաձայնության են եկել «պաղեստինցիների դեմ ագրեսիան դադարեցնելու» հարցում: Նշվում է, որ հակամարտող կողմերի միջև խաղաղություն հաստատելու գործը միջնորդել է Կատարը:
Գործարքից հետո իսրայելական կողմն առայժմ մեկնաբանություններ չի արել:
Հիշեցնենք, որ իսրայելական բանակն օգոստոսի 6-ից գրեթե ամեն օր զինված հարձակումներ է իրականացրել Գազայի հատվածում: