Մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով ՀՀ զինված ուժերի 5-րդ զորամիավորման ՀՕՊ հրամանատարական կետի անձնակազմն անցկացրել է համալիր մարզումներ:
Մարտական առաջադրանքների կատարման ընթացքում ստուգվել են անձնակազմի պատրաստվածության մակարդակը, նշանակետերի արտապատկերման, բաշխման և պայմանական խոցման կարողությունները:
Oգոստոսի 31-ին 3-րդ զորամիավորումում անցկացվել է զորամասերի կանանց խորհրդի հավաք-խորհրդակցություն. w8i ընթացքում ամփոփվել են առաջին կիսամյակում կատարված աշխատանքները:
Զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Վ․ Կարապետյանը ներկայացրել է հետագա անելիքներն ու տվել համապատասխան հրահանգներ։