Ազգային հերոսների անվանաշարում Մոնթե Մելքոնյանի, Թաթուլ Կրպեյանի, Շառլ Ազնավուրի կողքին այս ամիս միանգամից երկուսն ավելացան: Հայաստանի 18-րդ հերոսը տավուշյան մարտերում հերոսացած, զինվորականին վայել համեստությամբ ու հայրենիքի պաշտպանությանը նվիրված կապիտան Ռուբեն Սանամյանն է:
Կենդանության օրոք լեգենդ դարձած 19-րդ ազգային հերոսը Հագոբ Հովակիմյանը կամ պարզապես բժիշկ Հրայրն է: Բազմաթիվ կյանքեր փրկած բժիշկն առանց շքանշանի էլ հերոս էր բուժված հիվանդների համար՝ արդեն հերոս է նաև պաշտոնապես:
Հայերի սրտի բժշկի մասին Ռուզաննա Վարդերեսյանն է պատմում: