Չնայած համաճարակին՝ Վենետիկը պատրաստվում է անցկացնել 77-րդ միջազգային կինոփառատոնը, հաղորդում է Euronews-ը: Միջոցառման այցելուների համար ներդրվել են խիստ սանիտարական միջոցներ, ներառյալ դիմակների պարտադիր կրումը դիտումների ժամանակ, ջերմաստիճանի ստուգումը: Հյուրանոցների, ռեստորանների, խանութների և նավակների տերերը հույս ունեն, որ կինոնոփառատոնը կխթանի քաղաքի տուրիզմի արդյունաբերության վերականգնմանը:
Քաղաքային իշխանությունները նույնպես սպասելիքներ ունեն փառատոնից, չնայած գիտակցում են, որ այս անգամ այն չի անցնի ամբողջ հզորությամբ: Արտասահմանից շատ դերասաններ ու ռեժիսորներ չեն կարողանա գալ: Բացի դրանից՝ միջոցառումը կանցկացվի հեռավոր Լիդոյում: