ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել ՔՕ 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) հատկանիշներով։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Նշենք՝ Վաչագան Ղազարյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետն էր։
2020-ի փետրվարին Հատուկ քննչական ծառայությունը կարճել էր Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի ընդհանուր քրեական գործը, որն առնչվում էր հարկերից խուսափելուն և ապօրինի հարստացմանը։