Լոռու մարզպետարանից հայտնում են՝ այս պահին Սպիտակի ԲԿ-ում կորոնավիրուսային հիվանդություն ունեցող 11 հիվանդ կա: Ըստ մասնագետների ցուցման՝ հիվանդները դուրս կգրվեն կամ կտեղափոխվեն Երևան՝ բուժումը շարունակելու նպատակով:
«31.08.20 թվականի դրությամբ Լոռու մարզում հաստատված կորոնավիրուսային հիվանության ընդհանուր դեպքերը 2135 են, արձանագրվել է մահվան 32 դեպք:
Առողջացել է 1978 քաղաքացի, բուժվում են 125-ը: Բուժում ստացող քաղաքացիներից 26-ը հոսպիտալացված են, իսկ 99-ը բուժվում է տնային պայմաններում:
Ինքնամեկուսացված է 572 քաղաքացի»,- ասվում է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ: