ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ․ օգոստոսի 17-ի N 21-Ն հրամանով հաստատվել են «ՀՀ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ N 3.3.1.003-20 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմից:
Սույն կանոնները և նորմերը ներառում են ՀՀ կառավարելի վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումների իրականացման, բժշկական հակացուցումների և հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի վարման, բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների պահանջարկի պլանավորման, ստացման, պահպանման, տեղափոխման, հաշվառման, ծախսի, ինչպես նաև բաց սրվակների օգտագործման պահանջները։
Իրավական ակտի հղումը՝ ստորև․